|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության կապակցությամբ, հաղորդում է demokrathaber.org կայքը: Էրդողանը մասնավորապես ասել էր, որ «Աթաթուրքն ազատագրել է ամենահարուստ քաղաքը` Իզմիրը, և գյավուրներին շպրտել ծովը»:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Հունաստանը չի կարող լինել Թուրքիայի նախընտրական քարոզարշավի հռետորաբանության և պատմական դեպքերը հարևանների նկատմամբ թշնամաբար կիրառելու մաս: Այս և նմանատիպ հայտարարությունները վնասեն տալիս մեր հարաբերություններին»: