|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգըն Շաքիրովը յուրացրել է Աբու Դաբիի ղեկավար Խալիֆա իբն Զայդ ալ Նահայանային Ադրբեջանի կառավարության կողմից ուղարկված նվերը: Ըստ haqqin.az կայքի` խոսքը 10 տարա սև խավիարի մասին է:
Ներկայումս Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է հատուկ հանձնախումբ, որը զբաղված է նաև կես միլիոն դոլարի անհետացման հետաքննությամբ: Կան կասկածներ, որ այդ գումարներն էլ են յուրացվել:
Դաշգըն Շաքիրովը բավական փորձառու դիվանագետ է: Նախկինում դեսպան է եղել Աֆղանստանում և Պակիստանում: