|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:
Հայ լեռնադահուկորդները ոլորավայրէջքում հանդես են եկել նաեւ մարտի 17-ին: Մրցաշարի երկրորդ օրն ամենահաջողը հանդես եկել է Հարություն Հարությունյանը, որը գրավել է չորրորդ տեղը՝ առաջատարին զիջելով 5.24 վայրկյան: Երկրորդ օրը Ժիրայր Առաքելյանը գրանցել է 16-րդ արդյունքը: Աշոտ Կարապետյանը եւ Մայիս Եղիազարյանը չեն հատել եզրագիծը, իսկ Արսեն Ղազարյանը որակազրկվել է: