|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:10-ին:
Տան (սեփականատեր` Ա. Գ.) ննջասենյակում այրվել են մահճակալը, անկողնային պարագաներ (5 քմ) և գորգը՝ մասամբ:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին (ունեցել է վատ ինքնազգացողություն) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացումից քաղաքացին հրաժարվել է: