|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում են Նոր Զելանդիա: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, որը մանրամասնել է Էրդողանի և Նոր Զելանդիայի նախագահի հեռախոսազրույցը: Այդ մասին տեղեկացնում է Sözcü պարբերականը:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը, բոլոր մուսուլմանների անունից դատապարտելով 49 մարդու կյանքը խլած ահաբեկչությունը, ասել է. «Ես իմ փոխնախագահին և ԱԳ նախարարին պատվիրակության հետ Նոր Զելանդիա եմ ուղարկում: Շատ տեղին կլինի նրանց հետ նոր ճանապարհային քարտեզը պարզել: Ազատությունների երկիր Նոր Զելանդիայի վրա երբեք նման ստվեր չենք ցանկանա, որ ընկնի»: