|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ղրիմի` Ռուսաստանին միանալու 5-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` ի պաշտպանություն Ուկրաինայի:
«Ուկրաինայի մաս կազմող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը 5 տարի առաջ (մարտի 16-ին) իրականացված անօրինական հանրաքվեի հիմքով Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցվել է` ի հեճուկս միջազգային իրավունքին: Այդ առիթով մենք կրկնում ենք, որ այս գործողության արդյունքում առաջացած դրությունը չենք ճանաչում և հաստատում ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ղրիմի տեղաբնիկ համարվող Ղրիմի թաթար-թյուրքերի դրությունը մեզ համար շարունակում է պահպանել իր առաջնահերթ դիրքը: Թուրքիան շարունակելու է աջակցել Ղրիմի թաթարների ինքնության պահպանմանը և անվտանգության ու խաղաղության մեջ նրանց ապրելու իրավունքին», - Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն է մեջբերում CNN-ի թուրքական ծառայությունը: