|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարան և Մոսկվան աշխատում են սիրիական Իդլիբում գործողությունների համակարգման կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Թուրքիան և Ռուսաստանը աշխատում են Իդլիբում գործողությունների համակարգման կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Ռուս գործընկերոջ հետ պայմանավորվածությունը համատեղ պարեկության իրականացնելու հնարավորություն է ստեղծել»,-ասել է Աքարը` մեկնաբանելով ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ ստորագրած համաձայնագրի իրականցումը:
Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է անցյալ տարվա սեպտեմբերին: