|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը կարող է օգտագործել «Թուրքական հոսք» գազամուղը Եվրոպայի «հետնաբակում» իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Այդ մասին, ըստ газета.ру-ի, գրում է Foreign Policy-ը:
Նշվում է, որ ՌԴ-Արևմուտք դիմակայությունում Ռուսաստանը հաղթաթուղթ ունի` բնական գազի արտահանումը:
Ըստ պարբերականի` «Թուրքական հոսք»-ը առևտրային և աշխարհաքաղաքական հեղափոխություն է ՌԴ-ի համար: Աշխարհաքաղաքական տեսանկյունից այն հաջող է, քանի որ խորացնում է ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, այն ժամանակ, երբ Անկարայի հարաբերությունները հին դաշնակիցների հետ չեն փայլում:
Բացի այդ` գազամուղը կարող է ամրացնել Մոսկվայի դիրքերը Բալկաններում: