|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ նախատեսվում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:
«Մոնթե Մելքոնյանի վարժարանը գործում է, գործելու է անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ տարածքին, շինության օտարմանը, ապա օտարումով պաշտպանության նախարարությունը չի զբաղվում, կա համապատասխան պետական կառույց (Պետգույքի կառավարման վարչություն-խմբ)»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքի` կոմերցիոն նպատակներով օտարման մասին: