|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր գործընկեր Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների էլեկտրացանցերի միավորման հեռանկարը: Այդ մասին հայտնել է ТАСС-ը` Իրանի էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքին հղումով:
Բացի այդ` նախարարները պայմանավորվել են Թեհրանում և Սպահանում միջկառավարական հանձնաժողովի եռօրյա նիստ անցկացնելու մասին, որը պետք է սկսվի հունիսի 16-ին:
Կողմերը նաև որոշել են մայիսի 15-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպել համաժողով՝ նվիրված Իրանի և Հյուսիսային Կովկասի տնտեսական ու առևտրական համագործակցությանը: