|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից: