|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին, հրազենի կիրառմամբ, զանգվածային վեճ է տեղի ունեցել դաղստանցիների, հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ. հայտնում է bloknot-volgograd.ru-ն:
Զրույցի համար դաղստանցիները մտել են հայ-ադրբեջանական ընտանիքին պատկանող խանութ, որտեղ էլ տեղի է ունեցել ընդհարումը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Նշվում է, որ առաջինը կրակ են բացել դաղստանցիները, ինչի հետևանքով զոհվել է հայ գործարար: Երեք մարդ հիվանդանոցում է:
Կրակ բացած դաղստանցիներին հաջողվել է ձերբակալել: