|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդինում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ բոլոր այն մարդկանց, որոնք մեղադրում են իրեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընտրողներին ահաբեկիչ անվանելու մեջ. տեղեկացնում է demokrathaber.org կայքը:
«Նրանք ասում են, որ ես ԺԴԿ-ի օգտին քվեարկողներին ահաբեկիչ եմ անվանել: Երեկ նույնիսկ տիկին Մերալը (Մերալ Աքշեներ` «Լավ» կուսակության ղեկավար-խմբ.), առանց ամաչելու, այդ սուտն է ասել: Իմ փաստաբաններին հրահանգել եմ: Իմ գործը նրանց ղեկավարների հետ է, ոչ թե ժողովրդի»,- ասել է նա:
Էրդողանը հավելել է` ահա սրանք են ահաբեկիչները, ես նրանց նկատի ունեմ, և ցույց է տվել մեծ էկրաններին պատկերված` ԺԴԿ ղեկավար կազմին: