|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարևորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները. «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել ևս, որ թվային շուկայում նորարակական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»:
Ներկայացնելով ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խորը համագործակցություն Հայաստանի հետ: