|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անգլիական «Թայմս» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարությանը, ըստ որի` Եվրոպայում Քրդական բանվորական կուսակցության ժողովներին մասնակցած և հանգստի համար Թուրքիա այցելած զբոսաշրջիկները կձերբակալվեն: «Եվրոպայում, Գերմանիայում նմանատիպ ահաբեկչական կազմակերպությունների ժողովներին մասնակցած, այնուհետև հանգստանալու նպատակով Անթալիա, Բոդրում, Մուղլա հանգստի եկածների դեմ միջոցներ ենք արդեն ձեռնարկելու»,- ասել է նա:
«Թայմս»-ը գրում է. «Կառավարությունն ասել է, որ այն մարդիկ, որոնք կկասկածվեն նախագահ Էրդողանի ռեժիմին քննադատելու մեջ, Թուրքիայի տարածք մտնելուն պես կձերբակալվեն»: