|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Մարտի 8-ի առթիվ ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում և տարբեր նախարարություններում աշխատող կանանց: «Ուզում եմ նշել, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն, պետական ծառայությունից բացի: Իսկ տղամարդկանցից ակնկալում եմ աջակցություն կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում՝ նկատի ունենալով, որ հավասար հնարավորությունները ենթադրում են նաև պարտականությունների հավասար բաշխում»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ Մարտի 8-ը կանանց իրավունքների, ցանկությունների և խնդիրների մասին բարձրաձայնելու օր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով պատասխանեց. «Լիարժեք միանալով Ձեր ասածին` ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ, բացի պետական ծառայությունից: Այնպես չէ, որ տղամարդկանց միակ պարտականությունը պետական համակարգում աշխատելն է»: