|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները: Մինչ այդ, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ:
Նշենք, որ Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ արդեն սկսել են մարզուներն ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին է նախապատրաստվում նաեւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: ԱՄՆ-ում հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ: