|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր:
Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, և Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր: