|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը հակադարձել է նախագահ Էրդողանի` «եթե Քուրդիստան եք ուզում, Հյուսիսային Իրաքում կա, կորեք-գնացեք այնտեղ» արտահայտությանը:
Ըստ demokrathaber.org կայքի` նա նշել. «Եվս մեկ անգամ ասաց, որ ԺԴԿ-ականները տեղ չունեն երկրում, թող գնան Քուրդիստան: 6 մլն մարդ ԺԴԿ-ին է ձայն տվել: Կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երրորդ ամենամեծ կուսակցությունն է: Դուք` որպես հանրապետության նախագահ, չունեք այս երկրի 6 մլն քաղաքացիներին երկրից վռնդելու իրավունք»: