|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո:
Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնումը։
Այս նախաձեռնությամբ լուծվում են մի քանի կարեւոր խնդիրներ՝
- անձի ազատում ոչ իր մեղքով, զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով իր առողջության վատթարացման հետեւանքների վերացմանն ուղղված ֆինանսական ծախսերից,
- զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով առաջացած առողջության վատթարացման պատճառահետեւանքային կապի որոշակիացում,
- զինվորական ծառայության անցնելիս պարտադիր բժշկական հետազոտության եւ դրա եզրակացության որակի բարձրացում,
- վեճերի լուծման վարչական եւ դատական ռեսուրսների խնայում,
- զինված ուժերի եւ պետության նկատմամբ հասարակության վստահության բարձրացում»,- ասվում է Տարոն Սիմոնյանի հայտարարության մեջ:
Ավելի մանրամասն՝ այստեղ