|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների շրջանակում Էրզրում (Կարին) քաղաքում ելույթ ունենալով, անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այն հայտարարությանը, ըստ որի` կուսակցությունը ընտրություններին պատրաստվում է հաղթել Թուրքիայի Քուրդիստանում. հայտնում է tr.sputniknews.com կայքը:
«Նրանց չի հաջողվի մասնատել այս երկիրը: Քուրդիստանը Հյուսիսային Իրաքում է: Եթե շատ են ուզում թող գնան այնտեղ: Իմ երկրում Քուրդիստան չկա, միայն արևելյան Անատոլիա կա, հարավարևելյան Անատոլիա կա, միջին Անատոլիա կա, բայց իմ երկրում Քուրդիստան չկա: Երբեք չենք թույլ տա, որ այս երկիրը մասնատվի»,- հայտարարել է նա: