|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ «Շանթ»-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է այն հանգամանքը, որ ռուս խորհրդարանականների մի խումբ Բաքվում մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված երթին:
Զախարովան նշել է, որ դաժան, արյունալի ԼՂ հակամարտությունը մահ և տանջանքներ է բերել և’ հայ, և’ ադրբեջանցի ժողովուրդներին:
«Ռուսաստանը միշտ կարծել է և շարունակում է կարծել, որ դա մեծ ողբերգություն է, և մեր երկիրը էական, վճռական աջակցություն է ցուցաբերում կողմերին` հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է երթին ռուս պատգամավորների մասնակցությանը, ապա Զախարովան խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել հենց նրանց` հավելելով, որ դեմոկրատական հասարակությունում օրենսդրական մարմին գալիս են մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով: