|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում քննարկվում է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր խոսքում նշեց. «Նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին: Ցավոք, արդեն երևում են առաջին նշանները, որ տարբեր շահեր հետապնդող խմբեր փորձում են և փորձելու են օգտագործել համալսարանի շուրջ եղած իրավիճակը համալսարանի շահերի հետ ոչ մի աղերս չունեցող նպատակների համար»:
Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ Նարեկ Մալյանը (որը հաճախ ի պաշտպանություն ԵՊՀ ռեկտորի ակցիաներ իրականացնում) և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների խորհրդի նիստը վարողների սեղանին: «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, հանկարծ ձեզ չպահեք»,- ասաց նա:
Նիստը նախագահողը խնդրեց անվտանգության աշխատողներին` պահպանել նիստի անվտանգության կանոնները:
Նիստը այս պահին շարունակվում է: Ելույթ են ունենում խորհրդի անդամները: