|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված E-Devlet ( «Էլեկտրոնային պետություն») հավելվածում նախնիների արմատները պարզելու հնարավորության ընձեռումից հետո` 2018 թ. փետրվարի 8-ից մինչև սույն թվականի փետրվարի 25-ը, Թուրքիայի 34 մլն 431 հազար 76 քաղաքացի փորձել է պարզել իր արմատները. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ գործակալության` թեև ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, այնուհանդերձ, դեռևս շարունակվում է քաղաքացիների հետաքրքրությունը:
Նշենք, որ սկզբնական շրջանում գերծանրաբեռնվածության պատճառով ծրագրի աշխատանքը դադարեցվել էր: