|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Աննա Հակոբյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանն ընկերակցելով, ժամանել է Թեհրան: Նա իր աշխատանքային օրակարգի առաջին այցը կատարել է հայոց ազգային «Արաքս» դպրոց, որտեղ նրան դիմավորել են կրթության նախարարության շրջանի ներկայացուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներն ու աշակերտությունը:
Աննա Հակոբյանը, այցելելով կրթօջախի տարբեր հատվածներ, ծանոթացել է աշակերտներին կրթելու` կիրառվող մեթոդներին, ինչպես նաև հայապահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Նա կարևորել է սփյուռքյան գաղթօջախներում կատարված նման աշխատանքները և գնահատել իրանահայության երկարամյա փորձն այդ ուղղություններում:
Լուսանկարները՝ «ACE film»-ից

