|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։