|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին (His Eminance Gianfranco Cardinal Ravasi, President of the Pontificial Council of Culture) և խորհրդի ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորել է Հայաստան-Սուրբ Աթոռ մշակութային օրակարգի շարունակական ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերում հանդես են գալիս որպես համաշխարհային ժառանգության ու համամարդկային արժեքների պահապաններ ու պաշտպաններ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ օգտագործելով վաղեմի խորն ու բարեկամական հարաբերությունները, գիտակրթական ու մշակույթի բնագավառներում հանդես գալ համատեղ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ մշակութային և հոգևոր արժեքների ճանաչելիությունն ու տարածումն առավել խրախուսելու նպատակով։