|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Բնակիչները բողոքըել էին՝ նշելով, որ «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»:
Այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո: Հուշարձանի դիզայները ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանն է: