|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետի խոսնակ Վահան Հունանյանը:
«Էլոյանը նշանակվել է այսօր՝ փետրվարի 18-ին: Նա, մասնավորապես, զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա:
Նախորդ տարվա հունիսին Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում: 2019-ի հունվարի 31-ին նա ազատվել էր այդ պաշտոնից: