|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 15-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ներկա գտնվեց Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին, որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Սքոթ Ուիլքը մանրամասն ներկայացրեց Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները: Ջերմ ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն հայտնեցին շարունակել Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը: