|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լիբանանյան «Al-Manar» հեռուսատաընկերության հետ զրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ հակաիրանական ծրագրերի ձախողմանը, նշելով, որ Վարշավայի խորհրդաժողովն ու Մյունխենի անվտանգության համագումարը դրա վառ ապացույցն էին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Այս երկու նիստն ԱՄՆ-ի մեկուսացման ապացույցն էին: Բոլոր երկրները փորձում են իրենց հեռու պահել ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշումից և չխախտել միջազգային օրենքներն ու նորմերը»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: