|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը ևս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ, Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները, օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է Վիետնամում դեսպան աշխատելու առաջարկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում