|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մի քանի օր առաջ Թուրքիայի համար հսկայական զբոսաշրջային նշանակություն ունեցող Կապադովկիայում (նախկինում հունաբնակ և հայաբնակ), որտեղ կան մեծ թվով ստորգետնյա և վերգետնյա քարայրեր, ուր ժամանակին բնակվել են մարդիկ, սկսվել էր հյուրանոցի շինարարություն: Այս փաստը մեծ իրարանցում էր առաջացրել հանրության շրջանում:
Ըստ CNNturk.com կայքի` այսօր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել արդեն մեկնարկած` հյուրանոցի շինարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ թույլ չեն տա մարդկության պատմության համար հսկայական նշանակություն ունեցող Փերի Բաջալարը կոչված վայրում որևէ շինարարություն իրականացնել:
Կապադովկիան ամեն տարի Թուրքիայի համար ապահովում է 2 մլն զբոսաշրջիկ: