|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դանիայում ինժեներ-ջրմուղագործներն ապշել են, երբ տեսել են հողի տակից դուրս ցցված թուր: Հնագիտական գտածոն հայտնաբերել են Օլբորգ քաղաքի կենտրոնում, երբ ջրատար են անցկացրել. տեղեկացնում է Fox News-ը:
Աշխատողները կապ են հաստատել Հյուսիսային Յուտլանդիայի պատմության թանգարանի հետ: Ըստ հնագետների`թուրը պատրաստվել է XII–XIV դարերում: Դրա երկարությունը մետրից մի փոքր ավելի է (112 սմ): Զենքը հոյակապ վիճակում է,, շեղբն անգամ պահպանել է նախկին սրությունը: Մասնագետների խոսքով՝ թուրը պատկանել է ունևոր մարդու և մարտերում գրեթե չի օգտագործվել: Զենքը սովորաբար թաղում էին տիրոջ հետ, սակայն Օլբորգի կենտրոնում դամբարան չի հայտնաբերել: Այն, ամենայն հավանականությամբ, կորցրել են նահանջելիս կամ մարտի ժամանակ: