|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին վստահեցրեց` եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ցանկանա քննարկում անցկացնել Ազգային ժողովում, ապա որևէ խոչընդոտի չի հանդիպի:
«ԱԺ ղեկավարությունը դահիճը կտրամադրի նրանց: Այլ խնդիր է՝ արդյո՞ք նրանք կկարողանան 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե ՞ոչ»,- նշեց նա:
Հարցին` նորմա՞լ է համարում, որ որևէ կուսակցություն ԱԺ շենքում նիստեր անցկացնի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նորմալ է, և եթե որեւէ կուսակցություն այդ հարցով դիմի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը պարտավոր է դահլիճ տրամադրել, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, ՀՀ սեփականությունն է»: