|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինաստանի բնակիչներն այսօր տոնում են լուսնային տոմարով Նոր տարին (Չունցե, Գարնան տոն):
Գարնան տոնը համընկել է փետրվարի լույս 5-ի գիշերվան, իսկ դեղին հողաբնակ խոզից չինացիներն ակնկալում են բարեկեցություն, հարստություն և բարգավաճում:
Չինաստանում համարվում է, որ Նոր տարվա առաջին հինգ օրերը նախատեսված են հարազատների ու մտերիմների հետ հանդիպումների համար: Ազգականները, ընկերները, համադասարանցիները ու ծառայակիցները շնորհավորում են միմյանց և տալիս նվերներ:
Տոնակատարությունները կավարտվեն Լապտերների տոնից (Յանսյաոցզե կամ Դենցզե) հետո՝ լուսնի տոմարով առաջին ամսի 15-րդ օրը: Չինաստանում տոնական արձակուրդները կտևեն մինչև փետրվարի 10-ը: