|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է ԱԳՆ-ի օրակարգում. փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցին:
Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստվում է այս հարցը բարձրացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ինչպես միշտ արել է, և այս հարցով բացառություններ չեն լինելու: «Պետք է մշտապես կրկնել միջազգային գործընկերներին մեր դիրքորոշումը, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - հավելեց Նաղդալյանը: