|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական ինքնապաշտպանության ուժերին մի քանի շաբաթ է տրամադրել Մանբիջը լքելու համար: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում. հայտնում է ТАСС-ը:
«Եթե ահաբեկիչները մի քանի շաբաթից չլքեն Մանբիջը, մեր համբերությունը կհատնի: ԱՄՆ-ը պետք է կատարի Սիրիայի հարցով Թուրքիային տված խոստումները, հակառակ դեպքում` Անկարան ինքը քայլեր կձեռնարկի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ըստ Էրդողանի` իրենց համբերությունը վերջ կունենա նաև, եթե Եփրատից արևելք ընկած տարածքների վերահսկողությունը չփոխանցվի տեղի բնակչությանը: