|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տուգանել է 10 միլիոն դրամով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքով խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով Կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ: