|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԽ քարտուղարի գրասենյակից տեղեկացնում են` այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։
Ընդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։