|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ քննարկել են երկկողմ հարաբերությունները և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցությունը», - գրել է Բոլթոնն իր թվիթերյան էջում: