|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ օհներգի փոփոխության հարցին: Նրա հավաստմամբ` օրհներգի փոփոխության հարցը դրվելու է հանրային լայն քննարկման, և որ դա այն հարցը չէ, որի լուծումը կառավարության որևէ գերատեսչության կամ ԱԺ խմբակցության առաջարկով իրականացվի: Իսկ թե ինչու է առաջացել հիմնի փոփոխության հարցը, Լիլիթ Մակունցը նշեց, որ նման հարց է առաջ եկել, քանի որ օրհներգը պետք է հստակ ուղերձներ ունենա հանրությանը, ոգին բարձրացնող լինի: Անձամբ Մակունցը դեմ չէ, որ ՀՀ օրհներգը փոփոխվի: