|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր` սառը, բայց խաղաղություն, մարդիկ հոգնել են պատերազմից. հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր` սառը, բայց խաղաղություն: Մարդիկ հոգնել են պատերազմից: Այդ ցավոտ զգացմունքի վրա է խաղում ՌԴ քարոզչությունը: Պատերազմի և խաղաղության թեման կարևորներից մեկն է ընտրություններում, քանի որ ժողովուրդը կընտրի ոչ միայն նախագահի, այլև գերագույն գլխավոր հրամանատարի»,- ասել է Պորոշենկոն Կիևում ֆորումի ժամանակ: