|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժամանակը» գրում է. «ՊԵԿ պարգևավճարների թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Շատ քննարկվեց հատկապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանի պարգևատրումը։ Նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա է ստացել։
Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին է եղել։ Ներկայումս ինքն էլ, ամուսինն էլ ՊԵԿ-ում են աշխատում։ Մեզ պատմեցին, որ այս տիկնոջ գործառույթը չի փոխվել, թեև խորհրդական է ձևակերպված, բայց գործավարուհի է և բավական արտոնյալ կարգավիճակ ունի ՊԵԿ-ում։
Լինելով քարտուղարուհի՝ ինքը ևս քարտուղարուհի ունի։ Նստում է նախարարի աշխատասենյակ հիշեցնող ճոխ աշխատասենյակում, որի ընդունարանում նստում է նրա քարտուղարուհին։ Անգամ տիկնոջ աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակի վրա նրա անուն-ազգանվան տառերն են ընդգծված մեծ մյուսների համեմատ։
Մեզ պատմեցին, որ Գզողյանը ՊԵԿ-ում «ասող» է՝ միջնորդում է տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու և այլ հարցերով»:
մանրամասները` թերթի այսօրվա համարում: