|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիեւ արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տեւեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:
Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիեւ–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում: