|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում երկու հարց էր`խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրություն:
Հոգաբարձուների խորհրդի նախագահի միակ թեկնածու առաջադրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա միաձայն ընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունից հետո ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կներկայացնի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունը: