|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազության բողոքը:
Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այսօր նա կկալանավորվի»:
Նա հավելեց, որ որոշումը հիմնավոր և օրինական էր: