|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու արիություն։