|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Diken-ի` հեռախոսազրույցի մասին տեղեկացրել են Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները:
Ըստ տեղեկությունների` նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու հարցը և Մանբիջի խնդիրը։
Էրդողանը Թրամփին ցավակցել է Մանբիջում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի ընթացքում ամերիկացի զինվորներ էին զոհվել։ Նա Թրամփին առաջարկել է արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը:
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն Սիրիայում առկա մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ: