|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հազարից ավելի միգրանտներ, որոնք շաբաթվա սկզբին Հոնդուրասից շարժվել են դեպի ամերիկյան սահման, հետ են վերադառնում. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ 369 մարդ ինքնակամ է որոշել վերադառնալ տուն, մնացածը չեն կարողացել հատել սահմանն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին հազարավոր միգրանտներ են կուտակվել, որոնք եկել են Կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ իշխանություններն անվտանգության ապահովման համար այնտեղ զորք են տեղակայել: